Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հայ բժիշկերի կյանքից

Բարսեղյան Մինաս Մանուկ (Բազիլ Խան). ծննդյան 165 ամյակը

Բարսեղյան Մինաս Մանուկ (Բազիլ Խան). ծննդյան 165 ամյակը

Բժիշկ, գիտնական, պրոֆեսոր, բանասեր, թարգմանիչ, խան
 
Ծնվել է 1857 թ. հուլիսի 14-ին, Պարսկաստանի Նոր Ջուղա (Իսպահան) քաղաքում:
 
Նախնական կրթությունը ստացել է Նոր Ջուղայի սբ. Մինաս եկեղեցու դպրոցում:
 
1871-74 թթ. ուսանել է Հնդկաստանի Կալկաթա քաղաքի Հայոց մարդասիրական ճեմարանում:
 
1874-77 թթ. ուսանել է Կալկաթայի բելգիացի ճիզվիտների սբ. Փրկիչ քոլեջում:
 
1877-80 թթ. ուսանել է Կալկաթայի անգլիական պետական «Presidency College»-ում, որի 4000 ուսանողների մեջ միակ հայն էր:
 
Ստացել արվեստից վարդապետի «Master of Atrs» աստիճան:
 
1878-81 թթ. «Presidency College»-ում սովորելուն զուգահեռ բժշկություն է ուսանել «Medical College of Bengal»-ում և «Calcutta General Hospital»-ում:
 
1881-82 թթ. ուսանել է Անգլիայի Էդինբուրգ քաղաքի համալսարանի բժշկական ֆակուլտետում:
 
Ուսումնառության ընթացքում ցուցաբերել է արտառոց ընդունակություններ և առաջ անցել իր հայ, պարսիկ, հնդիկ, անգլիացի, շոտլանդացի և այլ ազգերի 400 մրցակիցներից:
 
1882 թ. եղել է անգլիական «Քլան» շոգենավային ընկերության բժիշկը և երթևեկել Լիվերպուլից Պոմպեյ:
 
1882-85 թթ. աշխատել է Մելդոզ քաղաքի նահանգային հոգեբուժական հիվանդանոցում, որպես բժիշկ:
 
1885-89 թթ. աշխատել է Մանչեստրի կանանց ու մանկանց հիվանդանոցում, որպես բժիշկ:
 
Ընտրվել է Բրիտանական բժիշկների միության անդամ և Էդինբուրգի համալսարանի խորհրդի անդամ:
 
Անգլիայի հիվանդանոցներում աշխատելու ընթացքում լայն ճանաչում է ձեռ բերել հայ բժիշկների շրջանում:
 
1889 թ., երբ Պարսկաստանի Նասրեդդին շահը այցելել է Անգլիա, բժիշկը նրան նեկայացել է որպես Անգլիայի պարսկական գաղութի անդամ:
 
Շահը հիանալով նրա մասնագիտական հմտության վրա հրավիրել է Թեհրան` Իրանյան համալսարանում դասախոսելու անգլերեն և բժշկագիտություն:
 
1889-1911 թթ. բժշկություն է դասավանդել Թեհրանի «Տար իւլ ֆունոն» համալսարանում:
 
Ունեցել է պրոֆեսորի կոչում և բժշկապետի աստիճան:
 
Թեհրանում աշխատելու 22 տարվա ընթացքում տվել է բազմաթիվ փայլուն շրջանավարտներ, ովքեր հետագայում դարձել են պարսիկ մտավորականության վերնախավը:
 
Երկար տարիներ եղել է շահի պալատական բժշկապետը և բժշկական խորհրդատուն:
 
Եղել է Թեհրանում անգլիական և ռուսական դեսպանների ընտանեկան բժիշկը:
 
Երկու տարի եղել է պարսկական կազակների 2000-անոց ջոկատի բժշկապետը:
 
Տիրապետելով մի շարք օտար լեզուների, եվրոպական լեզուներից պարսկերենի է թարգմանել մեծ թվով բժշկական աշխատություններ:
 
Հեղինակ է բազմաթիվ հասարակական-քաղաքական, բժշկական հոդվածների, որոնք տպագրվել են անգլիական, պարսկական, կովկասյան և պոլսահայ պարբերականներում:
 
1911 թ. տեղափոխվել է Կ. Պոլիս և ծավալել լայն գիտական, բանասիրական և հասարակական գործունեություն:
 
Կ. Պոլսում եղել է պարսկական դեսպանատան բժշկապետը:
 
Թղթակցել է անգլիական «Medikal Chronicle», «Hospital», «British Medical Journal» և այլ բժշկական պարբերականներին:
 
Հայրենակիցների շրջանում բժշկաառողջապահական գիտելիքներ տարածելու նպատակով գրել է մի շարք հայերեն բժշկական գիտահանրամատչելի հոդվածներ և գրքեր, որոնցից է, օրինակ, խոլերային նվիրված ծավալուն աշխատությունը:
 
Կ. Պոլսում անդամակցել է Հայ բժշկական միությանը, Օսմանյան Կայսերական բժշկական կաճառին, Բրիտանական բժիշկների միությանը, Էդինբուրգի համալսարանական խորհրդին, Հայկական Կարմիր խաչին և այլ հայ և օտար մասնագիտական ու հասարակական կազմակերպությունների:
 
Պարգևատրվել է Պարսից կառավարության «Առյուծ և Արեգակ» 1-ին աստիճանի շքանշանով, խանության տիտղոսով և այլ պատվանշաններով ու պարգևներով:
 
1915 թ. Հայոց Մեծ Եղեռնի ժամանակ Օսմանյան կառավարության կողմից աքսորվել է, սակայն Պարսկաստանի դեսպանի ազդու միջնորդության շնորհիվ ազատվել է և ապաստանել Բուլղարիայում:
 
1918 թ. Առաջին համաշխարհային պատերազմը ավարտվելուց հետո ընտանիքով մեկնել է Ֆրանսիայի Նիս քաղաքը` կազդուրվելու:
 
Մահացել է 1922 թ. հուլիսի 24-ին, Ֆրանսիայի Նիս քաղաքում:
 
Բժիշկ Հարություն Մինասյանի
«Հայազգի բժիշկ-գործիչներ» գրքից համառոտագրված

Սկզբնաղբյուր. «Հայազգի բժիշկ-գործիչներ» գրքից
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ